Փայլակ Հովհաննիսյանը 2012 թվականին պլանավորում է լողալով անցնել Վանա և Փարվանա լճերը

PanARMENIAN.Net - «Սեպտեմբերի 15-ին Արագած սարի Քարե լճում սահմանած ռեկորդս նվիրել եմ Ֆրանսիայի հանրապետությանը, իսկ 4 օր անց Սևանա լճի ռեկորդը` Հայաստանի անկախության 20-ամյակին»,- լրագրորղների հետ հանդիպման ժամանակ ասել է «Դյուցազնագրքի» կրկնակի ռեկորդակիր Փայլակ Հովհաննիսյանը:

Ըստ նրա, Քարե լճի ջերմաստիճանը այդ ժամանակ եղել է 7 աստիճան ցելսիուս, և նա հայտ է ներկայացրել այդ արդյունքը նաև «Գինեսի» ռեկորդների գրքում գրանցելու համար:

2012 թվականին ռեկորդակիրը որոշել է լողալով անցնել նաև Վանա և Փարվանա լճերը, ինչպես նաև Վոլգա գետը` Վոլգոգրադի հատվածում: «Պլանավորում եմ նաև հաղթահարել Լա Մանշի նեղուցը, բայց դեռ չգիտեմ, երբ կհաջողվի դա անել: Ծրագիր ունեմ նաև ստեղծել լողի սիրահարների միություն, որը կանի հնարավոր ամեն բան` լողը մասսայական մարզաձև դարձնելու համար»,- ասել է Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---