ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԸՆԴԳԾԵԼ Է ԲԱՔՎԻ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԿԱՐԱՅԻ ՀԵՏ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը շահագրգռված է Թուրքիայի հետ բազմակողմանի ռազմավարական համագործակցության զարգացման մեջ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` շաբաթ օրը ընդունելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար, փոխվարչապետ Աբդուլլա Գյուլին: Հարաբերությունները մեր երկրների միջեւ քաղաքական, տնտեսական եւ ռազմական ոլորտներում օրեցօր ամրապնդվում են եւ դա մեզ շատ է ուրախացնում, ասել է Ի.Ալիեւը: Նա իր երախտագիտությունն է հայտնել Թուրքիայի ղեկավարությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշմանն աջակցելու համար: «Մենք ցանկանում ենք, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լուրջ ուղղումներ կատարեն իրենց գործունեությունում», - ասել է Ալիեւը: Ադրբեջանի նախագահը ընդունել է Անկարա այցելելու Թուրքիայի ղեկավարության հրավերը` նշելով, որ այցը կկայանա «մոտ ժամանակներս»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---