Անդրեյ Սորոկին. Մեծ ջանք կգործադրվի ՀՀ և ԵԱՀԿ միջև համագործակցությունը խորացնելու ուղղությամբ

Անդրեյ Սորոկին. Մեծ ջանք կգործադրվի ՀՀ և ԵԱՀԿ միջև համագործակցությունը խորացնելու ուղղությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` փետրվարի 21-ին ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:

Շնորհավորելով ԵԱՀԿ-ի գրասենյակի նորանշանակ ղեկավարին պաշտոնում նշանակվելու առթիվ` վարչապետը նրան մաղթել է հաջող և բեղմնավոր աշխատանք: «Վստահ եմ, որ կկարողանանք շարունակել ձևավորված ավանդույթները: Հայաստանի կառավարությունը շահագրգռված է մեր համագործակցությունն ընդլայնելու հարցում», - նշել է վարչապետը:

Իր հերթին Սորոկինը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ակտիվ գործունեությունը և վստահեցրել, որ գրասենյակի անձնակազմի հետ միասին ջանք կգործադրեն ՀՀ-ի և ԵԱՀԿ-ի միջև արդյունավետ համագործակցությունը խորացնելու և զարգացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքի ներդրմանն առնչվող մանրամասներ: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակին` այս ծրագրի իրականացման նախաձեռնությամբ հանդես գալու և դրա իրականացմանն օժանդակելու համար: Նշենք, որ 2011 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների միջև ստորագրվել էր մտադրությունների մասին նամակ` կարգավորիչ գիլյոտինի միջոցով ՀՀ տնտեսական կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ընտրական գործընթացի կատարելագործման հարցում համագործակցության շուրջ: ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել մեր երկրում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի) գործունեությունն օրենսդրական դաշտի բարեփոխումների, գենդերային հավասարության, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում իրականացվող ծրագրերում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---