«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանը ընտրությունների օրը նշանակելու վերաբերյալ հրամանագիր դեռ չի ստորագրել

«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանը ընտրությունների օրը նշանակելու վերաբերյալ հրամանագիր դեռ չի ստորագրել

PanARMENIAN.Net - Այն, որ Սերժ Սարգսյանը մինչև երեկ երեկոյան առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրը նշանակելու վերաբերյալ հրամանագիր չէր ստորագրել, նշանակում է, որ ընտրությունները ամենաշատը կարող են նշանակվել մայիսի 2-ին: Աժ ընտրությունները կարող էին տեղի ունենալ ապրիլի 28-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում: Բայց ամեն օրվա հետ այդ ժամկետը սեղմվում է, որովհետև ընտրությունների օրը նշանակելու մասին հրամանագիրը պետք է ստորագրվի ոչ ուշ, քան քվեարկությունից 70 օր առաջ: Եթե իշխանությունները վերջնականապես որոշել են Աժ ընտրությունները մայիսի 6-ին անցկացնել, ապա համապատասխան հրամանագիրը պետք է ստորագրվի առաջիկա 4 օրերին, փետրվարի 26-ից ոչ ուշ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---