Ահարոն Ադիբեկյան. ԲՀԿ-ն գալիք ընտրություններում երկրորդից ցածր հորիզոնականում չի հայտնվի

Ահարոն Ադիբեկյան. ԲՀԿ-ն գալիք ընտրություններում երկրորդից ցածր հորիզոնականում չի հայտնվի

PanARMENIAN.Net - Կոալիցիոն ԲՀԿ-ն գալիք խորհրդարանական ընտրություններում կարող է շրջանցել ՀՀԿ-ին, սակայն նվազագույնը կզբաղեցնի 2-րդ տեղը: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտաևրարել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Ընդ որում, նա նկատել է, որ առաջին հորիզոնականը գրավելու համար, ԲՀԿ-ն պետք է անցկացնի ճիշտ նախընտրական քարոզարշավ: Այս առնչությամբ նա հիշեցրել է 2007թ ընտրությունները, երբ ԲՀԿ-ն դարձյալ առաջատար էր ըստ սոցհարցումների, սակայն հենց ընտրությունների արդյունքում բավականին հետ էր ՀՀԿ-ից:

Ադիբեկյանն ընդգծել է, որ, եթե ԲՀԿ-ն հայտնվի երկրորդ հորիզոնականում, իշխանությունը պահպանելու միակ միջոցը նրա համար կլինի ՀՀԿ հետ կոալիցիայի մեջ մտնելը:

Այն հարցին, թե ինչպես ԲՀԿ վարկանիշի վրա կանդրադառնա ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի` կուսակցությանը միանալը, Ադիբեկյանը պատասխանել է, որ ԲՀԿ-ին նման մարդիկ չեն խանգարի: Ընդ որում, նա նկատել է, որ Օսկանյանն անհատական վարկանիշ չունի, որը կնպաստեր ԲՀԿ-ի վարկանիշի բարձրացմանը, քանի որ նա դեռ միայն ցանկանում է քաղաքական ֆիգուր դառնալ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---