Սերբիա- Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի Լեոնտիոս Տրատոուն

Սերբիա- Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի Լեոնտիոս Տրատոուն

PanARMENIAN.Net - Սերբիա- Հայաստան ընկերական հանդիպումը, որը կայանալու է փետրվարի 28-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում, կսպասարկի կիպրացի մրցավարների անձնակազմը:

Ֆուտբոլային հանդիպման գլխավոր մրցավարն է լինելու Լեոնտիոս Տրատոուն, նրան կօգնեն Միխալիս Սոտերիոուն և Խարալամպոս Խարալամպուսը, հաղորդում է Սերբիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը:

Սերբիա – Հայաստան հանդիպումը տեղի է ունենալու Երևանի ժամանակով ժամը 18:00-ին «Ցիրիոն» մարզադաշտում: Մեկ օր անց, ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը, Վարդան Մինասյանի սաները մրցելու են Կանադայի ազգային ընտրանու հետ: Խաղը կկայանա ժամը 21:00-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---