Լեհական երկաթուղու արհմիությունների աշխատողները EURO-2012 ժամանակ սպառնում են համընդհանուր գործադուլով

PanARMENIAN.Net - Լեհական երկաթուղու արհմիությունների աշխատողները EURO-2012 ժամանակ սպառնում են համընդհանուր գործադուլով՝ պահանջելով ոլորտի մասնավորեցման դեպքում աշխատանքից ազատվելու երաշխիքներ:

Աշխատողներին նման երաշխիքներ է խոստացել տրանսպորտի նախկին նախարար Ցեզար Գրաբարչիկը, սակայն նոր նախարար Սլավոմիր Նովակը չի շտապում ստորագրել նախորդի պարտավորությունների տակ, բողոքում են երկաթուղայինները:

Նրանք պահանջում են մինչև փետրվարի 27-ը ստորագրել պակտը, հակառակ դեպքում մարտի 10-ին խոշոր ցույց կկազմակերպեն նախարարության դիմաց:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---