Հայաստանն ու Եվրամիությունը շուտով կսկսեն բանակցել վիզայի ռեժիմի պարզեցման շուրջ

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին Երևանում Հայաստանը և Եվրոպական Միությունը կսկսեն բանակցել վիզայի ռեժիմի պարզեցման և վերընդունման համաձայնագրերի շուրջ։ Այս մասին տեղեկացնում են Եվրամիության հայաստանյան գրասենյակից։

2011թ. սեպտեմբերին Եվրոպական հանձնաժողովն առաջարկեց բանակցություններ սկսել Հայաստանի հետ վիզայի ռեժիմի պարզեցման և վերընդունման համաձայնագրերի շուրջ։ Երբ վիզայի բոլոր պահանջները ընդունվեն, հնարավոր կլինի սահմանել նման ռեժիմ։ Բանակցություններից հետո վիզայի ռեժիմի պարզեցման և վերընդունման համաձայնագրերը ուժի մեջ կմտնեն միաժամանակ։

Եվրոպական Միությունը Հայաստանի հետ շարժունակության գործընկերություն է սկսել 2011թ. հոկտեմբերին։ ԵՄ 10 անդամ երկրներ (Բելգիա, Բուլղարիա, Չեխիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Ռումինիա, Շվեդիա) մասնակցում են այս գործընթացին։

Այս գործընկերությունը նպատակ ունի բարձրացնել միգրացիան կառավարելու Հայաստանի հնարավորությունը, ինչպես նաև խթանել Հայաստանից անկանոն միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի զսպմանը։

ԵՄ-ի մուտքի արտոնագրի քաղաքականությունն ուղղված է հասնելու բոլորի կողմից ընդունելի պատշաճ հավասարակշռության ներքին և արտաքին անվտանգության, կայունության հարցում։ ԵՄ-ը մուտքի արտոնագրի համաձայնագրեր է կնքել 9 ոչ ԵՄ անդամ երկրների հետ, որոնցից երեքը Արևելյան գործընկերներն են՝ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան։ Ըստ համաձայնագրերի, թե' ԵՄ, և թե' ոչ ԵՄ քաղաքացիները հնարավորություն կունենան օգտագործելու հեշտացված գործընթացները մուտքի արտոնագիր ստանալու համար։

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---