Եվրամիությունում կքննարկեն ղարաբաղյան կարգավորումը

Եվրամիությունում կքննարկեն ղարաբաղյան կարգավորումը

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին Եվրամիության Արտաքին հարցերի խորհրդում կքննարկեն ԵՄ համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ, այդ թվում տարածաշրջանային հակամարտությունների՝ վրացական և ղարաբաղյան, կարգավարումը, ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ:

Խորհրդի հանդիպմանը կարծարծվի նաև գործընկեր երկրներում իրականացվող բարեփոխումների թեման:

Այն երկրների հետ, որոնք առավել մեծ առաջընթաց կգրանցեն բարեփոխումների իրականացման գործում, նախատեսվում է ավելի սերտ քաղաքական շփում, փուլային ինտեգրում ԵՄ ներքին շուկային, քաղաքացիների շարժունակության բարձրացում և առավել մեծ աջակցություն ԵՄ կողմից:

«Առավել մեծ աջակցություն մեծ բարեփոխումների դիմաց»(«more for more») մոտեցումը նորացված Եվրոպական հարևանության քաղաքականության հիմքն է, այն հրապարակվել է 2011թ. մայիսին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---