ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՎՐԱՍՏԱՆ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ

PanARMENIAN.Net - ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» կառույցի մեջ մտնող Միջազգային էներգետիկ կորպորացիան (ՄԷԿ) մտադիր է 30 տոկոսով բարձրացնել Հայաստանից Վրաստան արտահանվող էլեկտրաէներգիայի սակագինը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ՄԷԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Մելս Հակոբյանը: Նրա խոսքերով, այդ առնչությամբ ներկայումս Երեւանում ընթանում են բանակցություններ վրաց էներգետիկների հետ: Մ.Հակոբյանը նշել է, որ գնի բարձրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը մեկ ամիս առաջ բարձրացրել էր էլեկտրաէներգիայի մատակարարման սակագինը, ինչն ինքնաբերաբար ազդել է նաեւ արտահանվող էլեկտրաէներգիայի արժեքի վրա: Եթե «Թէլասի» ընկերությունը, որին պատկանում է Թբիլիսիի էլեկտրացանցը, հրաժարվի էլեկտրաէներգիա գնել նոր գնով, կորպորացիան կդադարեցնի մատակարարումները, քանի որ հակառակ դեպքում դրանք ՄԷԿ-ի համար շահութաբեր չեն լինի, ասել է Հակոբյանը: Ներկայումս Հայաստանից Վրաստան «Ալավերդի» էլեկտրահաղորդման գծով մատակարարվում է 60 ՄՎտ էլեկտրաէներգիա: Մինչդեռ, ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի մամլո ծառայությունից, 2003 թվականի դեկտեմբերի 22-ին հանձնաժողովը էլեկտրաէներգիայի մատակարարման համար սակագնի առավելագույն սանդղակը սահմանել էր 0,385 դրամ 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց: Աղբյուրի համաձայն, խնդիրը նրանում է, որ ՄԷԿ-ի եւ «Էլեկտրահաղորդումների բարձրավոլտ գծեր» ՓԲԸ միջեւ վեճ է ծագել սակագնի սանդղակի շուրջ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---