ՎՐԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԳՆՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի մատակարարումների ծավալի բարձրացման հետ կապված հարցերի քննարկման նպատակով այսօր Երեւան են ժամանում Վրաստանի էներգետիկայի նախարար Մամուկա Նիկոլաիշվիլին եւ «Տելասի» էներգետիկ ընկերության գլխավոր տնօրեն Դանգիրաս Միկալայունասը: Այդ մասին հաղորդել է Հայաստանի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը, որը միեւնույն ժամանակ բացառել է ՀՀ Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի կողմից վերջերս հաստատված արտահանվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հնարավորությունը: Հիշեցնենք, որ Հանձնաժողովը որոշել է հունվարի 21-ից բարձրացնել արտահանվող էլեկտրաէներգիայի փոխանցման եւ էներգետիկ շուկային դիսպետչերական ծառայությունների տրամադրման ասակագները` համապատասխանաբար 6 եւ 1,08 անգամ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---