Ուկրաինայի կառավարությունը կփորձի EURO-2012-ի հյուրերի համար իջեցնել հյուրանոցների գները

PanARMENIAN.Net - Ուկրաինայի կառավարությունը կգտնի հյուրանոցների վրա ազդելու լծակներ, որպեսզի EURO-2012-ի հյուրերի` այնտեղ բնակվելու գներն ընդունելի լինեն, հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Բորիս Կոլեսնիկովը:

Ըստ նրա, ուկրաինական բաց երկինք նախաձեռնությունը թույլ կտա երկրպագուներին օդային ճանապարհով ժամանել խաղին և հենց նույն օրն էլ ետ վերադառնալ: Նման որոշում նրանք կարող են ընդունել, եթե հասկանան, որ հյուրանոցում բնակվելը նրանց համար շատ թանկ է:

Ուկրաինայում և Լեհաստանում Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է հունիսի 8-ին և ավարտվում հուլիսի 1-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---