Ստեփան Սաֆարյանին հետաքրքրում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ԱԻ օրենքի մասին

Ստեփան Սաֆարյանին հետաքրքրում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ԱԻ օրենքի մասին

PanARMENIAN.Net - «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել, որ մտադիր է առաջարկել իր կուսակցությանը դիմել կառավարությանը, ԱԺ ղեկավարությaնն ու Վենետիկյան հանձնաժողովին, փորձագիտական կարծիք ստանալու համար առաջին ընթերցմամբ «նման խայտառակ ձևով» ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագծի» վերաբերյալ:

Ըստ նրա, այսօրվա քվեարկությունը ցույց տվեց, որ երբ ներկայիս իշխանությունը սպառնալիք է զգում, բոլոր օրենքներն ու Սահմանադրությունը մի կողմ են դրվում: «Կարմիր կովը կաշին չի փոխի: Խոսելով ժողովրդավարության ու օրենքների մասին՝ դեմոկրատ չեն դառնում, առաքինության մասին խոսելով առաքինի չեն դառնում, բարոյականության մասին խոսելով բարոյական չեն դառնում»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան դիմելուն նոր օրենքի հակասահմանադրական բնույթը դիտարկելու համար, ապա Սսաֆարյանը հիշեցրել է, որ ընդդիմությունը չի կարողանա օրենքով նախատեսված 27 պատգամավորների ստորագրություններ հավաքել:

Նա նշեց, որ ընդդիմությունը թույլ տվեց իշխանություններին այս օրենքը շտապ կերպով ընդունել ԱԺ այս նստաշրջանում: «Մենք ցույց տվեցինք, որ նրանք կարող են որոշում կայացնել, որը չի գործի՝ դա 24 ժամվա ընթացքում օրենքը երրորդ ընթերցմամբ ընդունելու մասին որոշումն է»,-ասել է նա:

ՀՀ խորհրդարանն ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծը»: Երկար քաշքշուկից հետո, քվեարկության արդյունքում օրենքն ընդունվեց 67 «կողմ», 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ, իսկ ընդդիմադիր պատգամավորները բոյկոտել են և չեն մասնակցել քվեարկությանը: Քվեարկությունից անմիջապես հետո բոլոր պատգամավորները իշխող կոալիցիայից լքել են դահլիճը՝ առաջացնելով «Ժառանգության» խմբակցության պատգամավորների դժգոհությունը: Նրանք համարում են, որ դա հատուկ է արվել, որպեսզի հնարավոր չլինի համեմատել տաբլոյի ու դահլիճի արդյունքները: Իր հերթին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ է արել ընդդիմադիր պատգամավորներին խոսել ոչ թե ենթադրություններով, այլ կոնկրետ անուններ նշելով: Դրանից հետո պատգամավորներն անցել են օրակարգի մյուս հարցերին:

Քվեարկությունից առաջ մթնոլորտը բավականին լարված էր: «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը որոշել էր կանգնած հետևել մյուս պատգամավորների քվեարկությանը, որպեսզի մեկը մյուսի փոխարեն չքվեարկի: ԱԺ խոսնակը խնդրեց նրան զբաղեցնել իր տեղը , ի պատասխան ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ պատգամավորն իրավունք ունի գտնվել դահլիճի ցանկացած տեղում: Նիկոյանն իր հերթին հավաստիացրեց, որ քվեարկության վահանակը երկար ժամանակ կգտնվի պատգամավորների տեսադաշտում և նրանք կարող են համեմատել արդյունքները: Հովհաննիսյանն ասել է, դահլիճի պատկերն ավելի հետաքրքիր է, քան տաբլոն:

Հանրապետական Մանվել Բավեյանը տեղից նշել է, որ որոշ պատգամավորներ իրենց համարում են բանտապահներ և դա նրան դուր չի գալիս:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծն» առաջին ընթերցմամբ ընդունվել էր փետրվարի 9-ին, սակայն հետո վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով ուղարկվել էր լրամշակման, որից հետո այն դրվեց ԱԺ քննարկմանն արագացված կարգով: Ընդդիմությունն այս օրինագիծը հակասահմանադրական է համարում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---