Այսօր Գազիանթեպում մեկնարկում է շախմատի Եվրոպայի կանանց 13-րդ անհատական առաջնությունը

Այսօր Գազիանթեպում մեկնարկում է շախմատի Եվրոպայի կանանց 13-րդ անհատական առաջնությունը

PanARMENIAN.Net - Մարտի 2-ին թուրքական Գազիանթեպ քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի կանանց 13-րդ անհատական առաջնությունը: Հայաստանը ներկայացնում են 5 հայ շախմատիստուհիներ` գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրովան և միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը:

Առաջին տուրը տեղի կունենա մարտի 2-ին երևանյան ժամանակով 17:00:

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական համակրգով` 11 տուրերով, ժամանակի վերահսկողությունը` 90+30 և յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո: Առաջնությունը կավարտվի մարտի 14-ին, մարտի 8-ին շախմատիստուհիները հանգստանում են:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---