Կամ Պուտինը, կամ Մեդվեդևը անպայման ներկա կգտնվեն Լոնդոնի Օլիմպիական խաղերին

Կամ Պուտինը, կամ Մեդվեդևը անպայման ներկա կգտնվեն Լոնդոնի Օլիմպիական խաղերին

PanARMENIAN.Net - Կամ Պուտինը, կամ Մեդվեդևը անպայման ներկա կգտնվեն Լոնդոնի Օլիմպիական խաղերին: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Պուտինը հայտնել է արևմտյան պատգամավորների հետ հանդիպմանը:

«Տեսնենք, մեզ մոտ կառավարության ձևավորման ամենաակտիվ շրջանն է: Ես հաճույքով կմեկնեի Օլիմպիական խաղերին: Ինձ դա հետաքրքիր է: Սակայն կմեկնի մեզանից մեկը` կամ ես, կամ պարոն Մեդվեդևը»,-հայտարարել է Պուտինը:

«Ընդհանուր առմամբ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես են Մեծ Բրիտանիան և Լոնդոնը կազմակերպում Օլիմպիական խաղերը:

Մեզ համար դա կիրառական նշանակություն ունի` հաշվի առնելով, որ մենք Սոչիում անցկացնելու ենք ձմեռային Օլիմպիական խաղեր»,-ընդգծել է Ռուսաստանի վարչապետը:

Լոնդոնի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 27-օգոստոսի 12: Դրանից հետո` օգոստոսի 29-սեպտեմբերի 9 կկայանան Պարալիմպիական խաղերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---