Տեղի է ունեցել հրաձգության մրցաշար` նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան

PanARMENIAN.Net - Մարտի 3-ին ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել է հրաձգության մրցաշար` նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան:

Մրցաշարին մասնակցել են ՀՀԿ Արարատի մարզի տարածքային կազմակերպության շուրջ 50 երիտասարդներ: Մրցաշարի հաղթողներին և մրցանակակիրներին շնորհվել են պատվոգրեր և նվերներ:

Միջոցառման նպատակն է եղել բարձրացնել երիտասարդների ընդհանուր մարզառազմական մակարդակը և բարձր պահել հայրենասիրական ոգին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---