EURO-2012-ի անցկացման համար Ուկրաինան ծախսել է 5 մլրդ դոլար

EURO-2012-ի անցկացման համար Ուկրաինան ծախսել է 5 մլրդ դոլար

PanARMENIAN.Net - Վերջին 4 տարիների ընթացքում, Ուկրաինայում 2012թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման համար ծախսվել է ավելի քան 5 մլրդ դոլար:

Մասնավորապես, մարզադաշտերի վրա ծախսվել է 7,2 մլրդ գրիվեն, մարզական բազաների վրա` 350 մլն, իսկ օդանավակայաններն արժեցել են 10,5 մլն գրիվեն:

Վերջիններիս արժեքի մեջ են մտնում բոլոր ընդունող քաղաքների թռիչքուղիները, բացառությամբ Կիևի, և Դոնեցկի ու Լվովի երկու տերմինալները: Կիևի «Բորիսպոլ» տերմինալը կառուցվել է օդանավակայանի միջոցների հաշվին, իսկ Խարկովում` ներդրողների, հայտնում է lenta.ru-ն:

Որոշակի գումար է ծախսվել նաև ավտոճանապարհների շինարարության վրա: Գումարի ընդհանուր քանակը կազմել է 19,8 մլրդ գրիվեն: Եվս 2 մլրդ ծախսվել է Դնեպրի վրա կամուրջ կառուցելու համար:

Պետության և մասնավոր ներդրողների ծախսած ընդհանուր գումարի չափը կազմում է ավելի քան 117 մլրդ գրիվեն: Սպասվում է, որ Ուկրաինան և Լեհաստանը մրցաշարի կազմակերպման համար միասին կծախսեն մոտ 27 մլրդ եվրո:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---