Սերգեյ Մինասյան. Ադրբեջանը չի հարձակվի Իրանի վրա, քանի որ չափազանց վախկոտ է

Սերգեյ Մինասյան. Ադրբեջանը չի հարձակվի Իրանի վրա, քանի որ չափազանց վախկոտ է

PanARMENIAN.Net - Ադրբեջանը լուրջ էթնիկ պոտենցիալ ունի Վրաստանում, որն ապագայում կարող է լուրջ խնդիրների հանգեցնել այդ երկրի ներսում, կապված ադրբեջանցիների էթնիկ կազմի ընդլայման հետ, և նման իրավիճակում վրացիների միակ դաշնակիցը կմնան ջավախահայերը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Կովկասի» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի սպառազինության հարցին և հավաստիացրել, որ այդ սպառազինությունն ուղղված չէ Արցախի դեմ, ավելի շուտ Ադրբեջանը վախենում է Իրանում հասունացող պատերազմից, ուստի սպառազինվում է: Ավելին, Սերգեյ Մինասյանը նաև նշել է, որ Իրանի դեմ պատերազմի դեպքում Ադրբեջանը Ղարաբաղի դեմ պատերազմ չի սկսի, քանի որ չի կարող ռազմական գործողություններ վարել երկու ճակատում: «Ադրբեջանը վախենում է իր նավթային հանքավայրերի և նավթատարների համար, որոնք կարող են հարվածի տակ ընկնել, ուստի սպառազինվում է»,- ասել է նա և հավելել, որ Ադրբեջանը չի հարձակվի Իրանի վրա, քանի որ չափազանց վախկոտ է, իսկ Վրաստանը պետք է սկզբից համաձայնեցնի իր գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմական գործողություններ սկսելուց առաջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---