ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՌՄԲԱՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանն այսօր վավերացրել է Ահաբեկչական ռմբահարումների կանխարգելման միջազգային կոնվենցիան: Ինչպես հաղորդել է փաստաթուղթը պատգամավորներին ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, կոնվենցիան կարգավորում է պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության եւ կիրառման դեմ պայքարում պետությունների հարաբերությունները: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ հանցագործության մասնակիցներն այն երկրների քաղաքացիներ են, որի տարածքում իրականացվել է ահաբեկչությունը: Կոնվենցիային միացած պետությունները պարտավորվում են իրենց օրենսդրություններում նախատեսել համապատասխան անձանց քրեական հետապնդում` տվյալ տեսակի հանցագործության ծանրության աստիճանի համաձայն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---