«Չորրորդ ինքնիշխանություն». Զոյա Թադևոսյանը մեծամասնականով առաջադրվելու է թիվ 1 ընտրատարածքում

«Չորրորդ ինքնիշխանություն». Զոյա Թադևոսյանը մեծամասնականով առաջադրվելու է թիվ 1 ընտրատարածքում

PanARMENIAN.Net - «ՉԻ» տեղեկություններով, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է Ավան համայնքն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում: Թերթը հիշեցնում է, որ այստեղից տարիներ շարունակ պատգամավոր էր «նշանակվել» Ռուբեն Հայրապետյանը՝ Նեմեց Ռուբոն, որն օրերս հայտարարել է, թե այլևս չի առաջադրվելու:

Թերթը հավելում է, որ ՀՀԿ-ն այս համայնքում պաշտպանելու է Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանի թեկնածությունը: «ՉԻ» տեղեկություններով, ԲՀԿ-ն այս համայնքում մեծամասնական թեկնածու չի ունենալու:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---