Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում 50-րդ տեղն է բարձրացել

Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում 50-րդ տեղն է բարձրացել

PanARMENIAN.Net - Մարտի 19-ին ATP-ն (Թենիսի միջազգային ասոցիացիա) հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը բարձրացել է 24 հորիզոնականով: Նա 880 միավորով 50-րդ տեղում է:

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 12670 միավորով, 2-րդ տեղում 10175 միավորով իսպանացի Ռաֆայել Նադալն է (Իսպանիա), 3-րդ տեղում է Ռոժեր Ֆեդերերը (Շվեյցարիա), ով իր ակտիվում 9350 միավոր ունի:

Անցյալ շաբաթ Նալբանդյանը Ինդիան Ուելսում ընթացող BNP Paribas Open մրցաշարում չորս հաղթանակ է տարել և հասել քառորդ եզրափակիչ: Արդեն մարտի 21-ից ապրիլի 1-ը արգենտինահայ թենիսիստը Մայամիում կմասնակցի Մասթերս մրցաշարին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---