ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՏԻՊԻԿ ԹՈՔԱԲՈՐԲՈՎ ՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ԴԵՊՔԵՐ ՉԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ

PanARMENIAN.Net - Հայաստանում չեն գրանցվել ոչ տիպիկ թոքաբորբի հիվանդության դեպքեր: Այս մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է հանրապետության գլխավոր սանիտարային բժիշկ Վլադիմիր Դավիթյանցը: Համենայն դեպս, նրա խոսքերով, վարակից զգուշանալու համար Երեւանի օդանավակայանում անց է կացվում ժամանողների զննում: Մասնավորապես, ընդգծել է Վ. Դավիթյանցը, անց է կացվում հարավ-արեւելյան Ասիայից ժամանած քաղաքացիների գրանցում: Պատրաստված է մեկուսարան «Նորք» վարակիչ հիվանդանոցում: Բացի այդ, հայ մասնագետները մշտական կապի մեջ են գտնվում Առողջապահության համազգային կազմակերպության փորձագետների հետ եւ նրանցից ստանում են հիվանդության բուժման վերաբերյալ ցուցմունքներ: Հիշեցնենք, որ ոչ տիպիկ թոքաբորբի համաճարակի սկսվելուց ի վեր վարակվել է 2 հազարից ավել մարդ, որոնցից 78-ն արդեն մահացել են: Բարձր ջերմությամբ եւ շնչառության դժվարացմամբ ուղեկցվող հիվանդությունն առաջին անգամ գրանցվել է անցյալ տարվա վերջին Չինաստանի հարավում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---