«Հրապարակ». ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մուրադ Մուրադյանը անցել է կոշտ պայքարի

«Հրապարակ». ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մուրադ Մուրադյանը անցել է կոշտ պայքարի

PanARMENIAN.Net - Մասիսի թիվ 16 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մուրադ Մուրադյանը, թերթի տեղեկություններով, արդեն անցել է կոշտ պայքարի: Հայտնի է, որ նա բավականին ուժեղ մրցակից ունի` ի դեմս գործող պատգամավոր ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանի: Իսկ Մուրադյանի պայքարն ավելի է բարդացնում Մասիսի ԲՀԿ-ական քաղաքապետի հանգամանքը:

«Հրապաակին» լուրեր են հասել, որ Մուրադյանն ու իր թիմակիցները սկսել են հակառակ ճամբարի վրա ճնշումներ գործադրել:

Մասնավորապես, Մասիսի հարկայինի պետ Մովսես Արոյանը, ով նաև Մուրադյանի աներորդին է, ԲՀԿ-ական միջին բիզնեսմենների վրա հարկային ծանր պարտավորություններ է դրել` խոչընդոտելով վերջիններիս աշխատանքը: Ի դեպ, անցած ընտրություններում Մուրադ Մուրադյանն աշխատել է հօգուտ Դաշնակցության համամասնական ցուցակի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---