Քաղաքագետ. Խորհրդարանական ընտրությունները կլինեն գալիք նախագահական ընտրությունների «փրայմերիզը»

Քաղաքագետ. Խորհրդարանական ընտրությունները կլինեն գալիք նախագահական ընտրությունների «փրայմերիզը»

PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրությունները կլինեն նախագահական ընտրությունների յուրահատուկ նախատիպ: Նման կարծիք Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, արդյոք ում է քաղաքագետը տեսնում որպես ԲՀԿ-ից նախագահի թեկնածուի հավակնորդ, երբ դա ակնհայտ է ՀՀԿ և ՀԱԿ դեպքում, Իսկանդարյանը նկատել է, որ այս հարցին պետք է անդրադառնալ աշնանը: Նա միայն ընդգծել է, որ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան տեղ կունենա ԲՀԿ գալիք խորհրդարանում և որքան պաշտոններ կունենա գործադիր իշխանությունում:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: Խորհրդարանում հայտնվելու համար կուսակցությունները պետք հաղթահարեն 5 տոկոսի շեմը, իսկ ընտրական դաշինքները` 7 տոկոսի:

Փորձագետների կարծիքով, հիմնական պայքարը ծավալվելու է կոալիցիոն ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի և ընդդիմադիր ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատների» միջև:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---