Հայաստանում խորհրդարանական ընտրություններին կհետևեն շուրջ 300 դիտորդներ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ից

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին կհետևեն շուրջ 300 դիտորդներ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ից

PanARMENIAN.Net - Հայաստանում խորհրդարանական ընտրություններին հետևելու են շուրջ 300 դիտորդներ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից, լրագրողներին հայտնել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների բյուրոյի (ԺՀՄԻԳ) դիտորդների առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան: «Մենք այստեղ ենք եկել հետևելու, այլ ոչ թե միջամտելու կամ ստիպելու... Մեզ հետաքրքրում է ընտրությունների ընթացքը, այլ ոչ թե դրանց արդյունքները»,- նշել է նա:

Շեկերինսկայի խոսքով, Հայաստան են ժամանել առաքելության 13 փորձագետներ ԵԱՀԿ անդամ 12 երկրներից, որոնք գնահատելու են ընտրությունների համապատասխանությունը ժողովրդավարական սկզբունքներին և Հայաստանի ստանձնած պարտավորություններին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ - դիտորդների առաքելությունը հետևելու է նաև նախընտրական քարոզարշավներին և ԶԼՄ-ներում դրանց լուսաբանմանը:

Նա հաղորդել է, որ հաջորդ շաբաթ Հայաստան են ժամանելու 24 երկարաժամկետ դիտորդներ, որոնք 2-ական մարդուց կազմված թիմերով ուղորդվելու են Հայաստանի տարբեր մարզեր: Ընտրություններից առաջ Հայաստան են ժամանելու ևս 250 կարճաժամկետ դիտորդներ, ովքեր նույնպես 2-ական հոգուց կազմված թիմերով ուղարկվելու են երկրի տարբեր մարզեր:

Շեկերինսկան հավելել է, որ երկարաժամկետ դիտորդները և փորձագետները Հայաստանում մնալու են նաև ընտրություններից հետո հետընտրական գործընթացներին հետևեու համար:

Լրագրողների հարցին, թե կբավականացնեն արդյոք դիտորդները, որպեսզի հաջորդ օրն ընտրություններից հետո նախնական եզրակացություն տան, առաքելության ղեկավարը պատասխանել է. «Այդ քանակությունը կապահովի վիճակագրական տվյալների բավական քանակություն, որը, ինչպես փորձը ցույց է տալիս, բավարար է եզրակացության համար»:

Նա նաև հավելել է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններում բացի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ի դիտորդներից լինելու են դիտորդներ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովից և այլ եվրոպական կառույցներից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---