Ուշադրության կենտրոնում
Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ

Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ

22 մայիսի
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Իրանի դեսպանությունում բացված սգո մատյանում ցավակցական գրառում կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ առաջիկայում նախատեսվում էր նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան։ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է Սիմոնյանը, գրում է Sputnik Արմենիան։ Նա շեշտել է, որ Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը թե՛ մեր երկրի, թե ՛տարածաշրջանի համար շատ ակտիվ ջանքեր էին ներդնում, ուստի շատ ցավալի կորուստ է։ Ավելի վաղ ՀՀ-ում Իրանի դեսպանությունում սգո մատյան է բացվել, որում ցավակցական գրառումներ են կատարում բարձրաստիճան պաշտոնյաները, երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Թեհրան՝ մասնակցելու հիշատակի արարողությանը։ Ավելի վաղ ՏԱՍՍ–ը իր աղբյուրի վրա հղումով գրել էր, թե Իարնի նախագահը մայիսի 19–ին պետք է այցելեր Հայաստան, սակայն, չէր գրել, որ այդ օրը Էբրահիմ Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից։ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և պատվիրակության մյուս անդամները զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով` Ադրբեջանի հետ սահմանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից վերադառնալիս։ Ուղղաթիռում են եղել նաև Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը, Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մալեք Ռահմատին, ուղղաթիռի անձնակազմը և անվտանգության մեկ աշխատակից։ Բոլորը զոհվել են։ Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվում են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։ Հետո երկրում կանցկացվեն նոր ընտրություններ։
Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ
Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին
ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին
ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը
Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է
Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են
Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը
Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը:
Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց  բարդություններ կան
Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում
---