Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ

Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Իրանի դեսպանությունում բացված սգո մատյանում ցավակցական գրառում կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ առաջիկայում նախատեսվում էր նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան։

«Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է Սիմոնյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նա շեշտել է, որ Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը թե՛ մեր երկրի, թե ՛տարածաշրջանի համար շատ ակտիվ ջանքեր էին ներդնում, ուստի շատ ցավալի կորուստ է։

Ավելի վաղ ՀՀ-ում Իրանի դեսպանությունում սգո մատյան է բացվել, որում ցավակցական գրառումներ են կատարում բարձրաստիճան պաշտոնյաները, երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Թեհրան՝ մասնակցելու հիշատակի արարողությանը։

Ավելի վաղ ՏԱՍՍ–ը իր աղբյուրի վրա հղումով գրել էր, թե Իարնի նախագահը մայիսի 19–ին պետք է այցելեր Հայաստան, սակայն, չէր գրել, որ այդ օրը Էբրահիմ Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից։

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և պատվիրակության մյուս անդամները զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով` Ադրբեջանի հետ սահմանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից վերադառնալիս։ Ուղղաթիռում են եղել նաև Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը, Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մալեք Ռահմատին, ուղղաթիռի անձնակազմը և անվտանգության մեկ աշխատակից։ Բոլորը զոհվել են։ Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվում են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։ Հետո երկրում կանցկացվեն նոր ընտրություններ։

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---