Արմեն Այվազյան.

Հայաստանը կանգնած է պատերազմի շեմին, դա իրողություն է, որի հետ հարկ է հաշվի նստել

23 փետրվարի 2006
Արմեն Այվազյան
ԵԱՀԿ ՄԽ ղարաբաղյան կարգավորման գծով համանախագահների առաջիկա հանդիպումը Վաշինգտոնում, հատկապես Ռամբույեի տապալումից հետո, դառնում է քաղաքական գործիչների եւ ԶԼՄ-ների քննարկման կենտրոնական թեման: Ադրբեջանական կողմը ուժեղացնում է հակահայկական քարոզչությունը, հատկապես Վլադիմիր Պուտինի Բաքվում գտնվելու ժամանակ, փորձելով Մոսկվայի աջակցությունը ստանալ ղարաբաղյան խնդրի լուծման հարցում: PanARMENIAN.Net գործակալության խնդրանքով, ստեղծված իրավիճակը եւ Հայաստանի ազգային անվտանգության որոշ ասպեկտներ է մեկնաբանում «Համահայկական գործակցություն» ոչ կառավարական կազմակերպության տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը:

Արտեմ Գրիգորյան.

Նախիջեւանի խաչքարերը արդեն չես փրկի, սակայն հնարավոր է փրկել այն ինչ մնացել է

21 փետրվարի 2006
Ադրբեջանական մամուլը պարբերաբար հաղորդագրություն հրապարակում «Հայաստանում ադրբեջանական հուշարձանների ավերման մասին»: Նման հրապարակումների նպատակն է շեղել հանրության ուշադրությունը Նախիջեւանում հայկական խաչքարերի ոչնչացումից: PanARMENIAN.Net գործակալության խնդրանքով, ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալ պնդումների եւ Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման հետ կապված իրավիճակը մեկնաբանում է ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարությանը կից Պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության ղեկավար, ճարտարապետության պրոֆեսոր Արտեմ Գրիգորյանը:
---