Արամ Սաֆարյան և Հայկ Բաբուխանյան.. Կանխատեսելը, թե կմասնակցի արդյոք Դ. Մեդվեդևը Ռուսաստանի նախագահական ընտրություններին, անշնորհակալ գործ է20 մայիսի 2011 Վերջին օրերի համաշխարհային քաղաքականության ամենանշանակալի իրադարձություններից է դարձել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի մամլո ասուլիսը, որի ժամանակ նա պատասխանել է հարցերի ամենալայն շրջանակի: PanARMENIANNet-ը հարցում է կատարել հայ քաղաքական գործիչների շարքում նրանց կարծիքը ՌԴ նախագահի մամլո ասուլիսի մասին իմանալու համար: Այդ մասին իրենց կարծիքներով PanARMENIAN.Net-ի հետ կիսվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը և «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը: Կարինե Աճեմյան, Նաիրա Զոհրաբյան. Պատգամավոր կանայք ցանկանում են Հայաստանի գեղեցիկ սեռին սիրված լինել ոչ միայն Մարտի 8-ին, այլ ողջ տարվա ընթացքում 8 մարտի 2011 Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ PanARMENIAN.Net-ը հարցում է անցկացրել Հայաստանի Ազգային ժողովի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում: Հայաստանի խորհրդարանի տարբեր խմբակցությունների կին պատգամավորները պատմում են այն մասին, թե ինչպես են մտադիր նշել տոնը, ինչպիսի հիշարժան նվերներ են ստացել Մարտի 8-ի կապակցությամբ, ինչպես նաև շնորհավորում են հայ կանանց տոնը: Իրենց բարեմաղթանքներն են հղել ԱԺ ՀՀԿ խմբակցության անունից Կարինե Աճեմյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Լարիսա Ալավերդյան, Լիլիթ Գալստյան. Լարիսա Ալավերդյանը և Լիլիթ Գալստյանը մաղթում են հայ կանանց սիրել և սիրված լինել 7 մարտի 2011 PanARMENIAN.Net-ը մարտի 8-ի Միջազգային օրվա առթիվ մի շարք հարցազրույցներ է անցկացրել Հայաստանի Ազգային ժողովի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ: Հայաստանի խորհրդարանի տարբեր խմբակցությունների կին-պատգամավորները կպատմեն այն մասին, թե ինչպես են նախատեսում նշել տոնը, ինչպիսի հիշարժան նվերներ են ստացել մարտի 8-ին, ինչպես նաև կշնորհավորեն հայ կանանց հիանալի տոնի առթիվ: Առաջինը հայ կանանց կշնորհավորեն «Ժառանգություն» կուսակցության խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Շավարշ Քոչարյան. “Ոչ թե Բաքուն, այլ Ղարաբաղի ժողովուրդն է որոշում, թե ինչպես ապրի 6 հոկտեմբերի 2010 Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ գնահատման առաքելության ժամանման կապակցությամբ, Ադրբեջանում կրկին սկսեցին կոչեր հնչել խնդիրը ուժային ճանապարհով լուծելու համար:Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որ Հայաստանը արգելակում է գործընթացը և ցանկանում է պահպանել “ստատուս քվոն”, ոչ մի կերպ չի տեղավորվում բանակցային գործընթացի ձևաչափում: PanARMENIAN.Net հարցերին պատասխանեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ` Շավարշ Քոչարյանը: Հրանուշ Հակոբյան. Հայի տունը Հայաստանն է 5 նոյեմբերի 2009 Երկար ժամանակ Սփյուռքը Հայաստանի համար, նրա ներկայացուցիչներից մեկի պատկերավոր արտահայտությամբ, «կթու կով» էր եւ ոչ ոք լրջորեն չէր զբաղվում Սփյուռքի հարցերով, Հայրենիքի հետ կապերի հաստատմամբ ու վերականգնմամբ: Մեկ տարի առաջ վերջապես ստեղծվեց սփյուռքի նախարարությունը: Այն մասին, ինչ է հաջողվել անել անցած տարում եւ ապագայի ծարգրերի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է պատմել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: ![]() Արթուր Բաղդասարյան. Այս գործընթացում վտանգներ փնտրելը կնշանակի` ձվի մեջ մազ փնտրել19 հոկտեմբերի 2009 Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Հարավային Կովկասում ձեւավորվեցին նոր իրողություններ, որոնք կարող են դրական նշանակություն ունենալ, բայց եւ կարող են Հայաստանին նոր մարտահրավերների առջեւ կանգնեցնել: Այժմ հնարավորություն է ընձեռվել բարձրացնելու սեփական նշանակությունը Հարավային Կովկասում եւ ամրապնդելու անվտանգությունը: Ստեղծված իրադրությունը PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Հանս Յոհեն Շմիդտ. Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների շնորհիվ Հայաստանը նոր հնարավորություններ կստանա 9 հոկտեմբերի 2009 Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավումը հող կնախապատրաստի տարածաշրջանում նոր հարաբերությունների ձեւավորման համար, PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպան Հանս Յոհեն Շմիդտը: Ըստ նրա, ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցային գործընթացի համար Թուրքիան պետք է դրական քայլեր ձեռնարկի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ, դրանով իսկ ապացուցելով իր պատասխանատվությունը տարածաշրջանի անվտանգության համար եւ որոշումների համապատասխանությունը հավասարակշիռ հարաբերություններին: Ռուբեն Մեհրաբյան. Հարավային Կովկասի տարածաշրջանը մեծ փոփոխությունների շեմի՞ն է 7 մայիսի 2009 Ըստ ամենայնի, Հարավային Կովկասի տարածաշրջանը գտնվում է արմատական փոփոխությունների շեմին: Գլխավոր խաղացողների` ԱՄՆ-ի ու Ռուսաստանի կտրուկ ակտիվացումը ստիպում է բոլոր երեք երկրներին վերանայել իրենց արտաքին քաղաքականությունն, ընդ որում հավասարապես: Հարցն այն է, թե կկարողանա ԱՄՆ-ն դուրս մղել Ռուսաստանին, որը շուրջ 200 տարի է խաղի իր կանոններն է թելադրում Կովկասում: Ստեղծված իրավիճակը PanARMENIAN.Net-ի համար մեկնաբանում է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Հրանուշ Հակոբյան. Հայերը պետք է միավորվեն ոչ միայն վշտի պահին, այլեւ հզոր ու բարգավաճող Հայաստան կառուցելու համար17 դեկտեմբերի 2008 Հայաստանի Սփյուռքի նախարարության հաստատությունը շատ հույսեր է արթնացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Շատերն են ողջունել այդ գերատեսչության ստեղծման գաղափարը, քանի որ դրա գործունեությունը ուղղված է լինելու ամենատարբեր ոլորտներում Հայաստանի եւ հայկական սփյուռքի միջեւ կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը: Դրանից բացի, Նախարարությունը մտադրված է իրագործել հայրենադարձության` հայերին Հայրենիք վերադարձնելու ծրագիրը: Նախարարության ծրագրերի եւ առաջիկա աշխատանքների մասին PanARMENIAN.Net-ին պատմել է Սփյուռքի հարցերով նախարար Հրանուշ Հակոբյանը: Էդուարդ Աբրահամյան. Հայաստանը կարող էր շատ ավելի ակտիվ դեր կատարել տարածաշրջանում 7 մայիսի 2008 Նոր նախագահների ընտրությունը Հայաստանում եւ Ռուսաստանում, առաջիկա նախագահական ընտրություններն Ադրբեջանում եւ, ամենակարեւորը, ակնկալվող փոփոխությունը Սպիտակ տանը, իրենց շտկումներն են մտցնում շատ պետությունների արտաքին քաղաքականության մեջ: Հատկապես դա արտահայտվում է Հարավային Կովկասի տարածաշրջանում: Այն բանից, թե ինչպիսին կլինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը, կախված են նրա հարաբերությունները հարեւան երկրների եւ համաշխարհային տերությունների հետ: Իրավիճակի իր տեսլականով է PanARMENIAN.Net-ի հետ կիսվել «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Էդուարդ Աբրահամյանը: | ServiceTitan. Հայաստան գալը բարեգործական քայլ չէր, այլ՝ բիզնես որոշում «Գիտուժը»` փողի ու պետության մասին. Ինչպես քաղել գիտության պտուղներն ու չծերանալ` ծառը ջրելով Կոմերցիոն տնօրեն. Իդրամը բոլորի համար է Ջիու-ջիցուն ՀՀ-ում զարգացնելու համար ֆինանսներ են պետք. Վին Դիզելի ու Լավել Քրոուֆորդի մարզիչը՝ Երևանում Ինչպես Աննան իրականացրեց իր «ամերիկյան երազանքը». Չընդունվել Հայաստանում ու հասնել Netflix ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |