ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՊԿ ԱՆԴԱՄ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

PanARMENIAN.Net - Հունիսի 18-19-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-պետությունների ղեկավարների համաժողովը: Այդ մասին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Անդրեյ Սավինիխը: Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ավելի վաղ արված հայտարարության համաձայն, համաժողովի շրջանակներում նախատեսվում են նաեւ ՀԱՊԿ երկրների պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հանդիպումները: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ կազմում են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---