ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԽՎ ՍԵՄԻՆԱՐԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայկական կողմը մտադիր է մասնակցել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Բաքվում կայանալիք «Ռոուզ-Ռոդ» խորհրդաժողովին: Այսօր այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել խորհրդարանի պաշտպանության հարցերի, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի ղեկավար Մհեր Շահգելդյանը: Նրա խոսքերով, պատվիրակության կազմում իրենից բացի կընդգրկվեն Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսան Կարապետյանը եւ Արթուր Պետրոսյանը:

Նա նաեւ նշել է, որ խորհրդաժողովի կազմակերպիչներն արդեն տեղեկացված են այդ մասին, իսկ վիզաները հայ պատգամավորները կստանան Բաքու ժամանելուն պես: Հիշեցնենք, որ խորհրդաժողովը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 26-28-ը եւ Ադրբեջանի որոշ կուսակցություններ ու կազմակերպություններ, մասնավորապես, Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը հանդես են եկել խորհրդաժողովին հայկական պատվիրակության մասնակցության դեմ: Հիշեցնենք նաեւ, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին ադրբեջանական իշխանությունները խոչընդոտեցին Հայաստանի պատվիրակության մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Համատեղ լավագույն ջանք-2004» զորավարժություններին, որոնք պետք է անցկացվեին Բաքվում, սակայն հենց այդ պատճառով չեղյալ հայտարարվեցին դաշինքի ղեկավարության կողմից:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---