ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՆԹԱՐԿՈՒՄ ԵՆ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ, ԱՍՎՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի անհայտ կորած զինվորների հարազատների միության» վարչության խորհուրդը հանդես է եկել կոչով, ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարությանը: Դիմումի մեջ, մասնավորապես, ասվում է, որ հավաստի աղբյուրներից ստացված տվյալների համաձայն, հարեւան հանրապետության բանտերում եւ համակենտրոնացման ճամբարներում ադրբեջանական անուն-ազգանունների տակ պահվում են հայազգի ռազմագերիներ եւ պատանդներ: Մահվան սպառնալիքի տակ նրանց արգելվում է բացահայտել իրենց իսկական անձնական տվյալները կալանավայրեր այցելող միջազգային դիտորդներին, ասվում է փաստաթղթում: «Մեր ունեցած տվյալների համաձայն Ադրբեջանի կալանավայրերում բռնությամբ պահվող մեր հայրենակիցները ենթարկվում են մշատական խոշտանգումների եւ ծաղրանքի»,-ասվում է Խորհրդի կոչում: Միեւնույն ժամանակ փաստաթղթի հեղինակները դիմում են միջազգային կառույցներին դեռեւս ողջ մնացած հայազգի ռազմագերիների եւ պատանդների շուտափույթ ազատագրման հարցում անհապաղ միջնորդության խնդրանքով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---