ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ԱՅՍՕՐ ԿՎԵՐՍԿՍՎԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՊԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Բուդապեշտում այսօր կվերսկսվի ադրբեջանցի սպա Ռամիլ սաֆարովի կողմից հայ զինվորական Գուրգեն Մարգարյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի դատաքննությունը, տեղեկացնում է «Արմենպրես» գործակալությունը: Նիստի ընթացքում դատարանը կլսի մյուս ադրբեջանցի սպայի եւ Հայկ Մակուչյանի հետ միեւնույն սենյակում եղած լիտվացի զինվորականի, ինչպես նաեւ բժիշկ-հոգեբանի եւ փորձագետների ցուցմունքները: Տուժող կողմի շահերը դատարանում կներկայացնի փաստաբան Գաբրիելա Կասպարը: Հայ փաստաբան ՆազելիՎարդանյանի հետ Հունգարիա է մեկնել նաեւ նշված գործի առնչությամբ ստեղծված խմբի ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---