ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑՆ Է10 մարտի 2005 - 06:37 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցն առաջին հերթին ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն է, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Այդ իրավունքը նա իրականացնում է մի տարածքում, որը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում»,- նշել է նա: Մեկնաբանելով բանակցային գործընթացում ԼՂՀ մասնակցության հարցը` Վ. Օսկանյանը կարծիք է հայտնել, որ չնայած Ստեփանակերտը ուղղակի չի մասնակցում բանակցություններին, սակայն ընդհանուր գործընթացում նա կա եւ ԼՂՀ իշխանություններն իրազեկ են հանդիպումների բովանդակությանը եւ կապեր ունեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: «Այնպես որ, երբ սկսվեն բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում, Լեռնային Ղարաբաղը կներառվի դրանցում: Բանակցային գործընթացում ԼՂՀ բացակայության մասին սխալ կարծիքի վառ ապացույցն է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց այցի ժամանակ անպայման այցելում են Ստեփանակերտ ու հանդիպում են ԼՂՀ իշխանությունների հետ»,- հիշեցրել է նախարարը: Վ.Օսկանյանը ընդգծել է նաեւ, որ Հայաստանի եւ ԼՂՀ իշխանությունների միջեւ որեւէ հակասություններ չկան, հակառակ դեպքում դրանք կհրապարակվեին: Միեւնույն ժամանակ նախարարը նշել է, որ լսել է որոշ քաղաքական գործիչների դժգոհությունը, սակայն դրանք ԼՂՀ-ի պաշտոնատար անձանց կողմից չի արտահայտված: «Այլ բան է ասել, որ վերջնական փաստաթղթի պատրաստման հարցում առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության եւ մասնակցության հարցը չի կարող լուծվել` դրան ես լիովին համաձայն եմ»,- նշել է նախարարը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել |