ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ12 մարտի 2005 - 09:10 AMT PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Վիեննայում նախատեսվում է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հաղորդւմ է «Ռեգնում» գործակալությունը: Այդ ժամանակ էլ նախատեսվում է որոշել Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարների նոր հանդիպման ժամկետը: ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ դեսպան Յուրի Մերզլյակովի խոսքերով, մարտի 17-ին ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների բնակեցման փաստերի առնչությամբ, պաշտոնապես կներկայացնի իր նախապատրաստած զեկույցը ԵԱՀԿ Մշտական խորհրդին Վիեննայում: Յուրի Մերզլյակովը նշել է, որ առաքելության զեկույցը հավասարակշռված է: Բացի այդ, նշել է Յուրի Մերզլյակովը, ներկայումս համանախագահները դիտարկում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերք Քոչարյանի եւ Իլհան Ալիեւի հերթական հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը: Որպես ժամակետի տարբերակ նշվում է մայիսի 8-9, երբ երկու նախագահները ներկա կլինեն Մոսկվայում կայանալիք հանդիսություններին` նվիրված հաղթանակի 60-ամյակին, կամ մայիսի 16-17, երբ Լեհաստանի մայրաքաղաքում տեղի կունենա ԵԽ անդամ-երկրների նախագահների գագթնաժողովը: Սակայն, ինչպես նշել է ռուս դիվանագետը, կոնկրետ ժամկետներ դեռեւս չեն որոշվել: «Առաջարկները արված են, խոսքը կողմերինն է»,-նշել է նա: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |