ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ21 մարտի 2005 - 09:01 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի խորհրդարանը վավերացրել է հայ-լեհական համաձայնագիրը պաշտպանության ոլորտում համագործակցության մասին, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր փաստաթուղթը ներկայացնող Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, համաձայնագրի նպատակն է պաշտպանական ոլորտում համագործակցություն ձեւավորելը` գործընկերության եւ ընդհանուր դրույթների հավասարության հիման վրա: Ըստ համաձայնագրի, նախատեսվում են համագործակցության կոնկրետ ուղղություններ, դրանց ֆինանսավորման կարգը եւ խնդիրները: Մասնավորապես, համագործակցություն է նախատեսվում զինված ուժերի ձեւավորման, թիկունքային ապահովման, միջազգային խաղաղարար առաքելությունների աջակցման, ռազմական բժշկության, ռազմական տեխնիկայի արդիականացման եւ այլ ոլորտներում: Բազային համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ առանձին պայմանագրերի, արձանագրությունների եւ ամենամյա ծրագրերի ստորագրում: Փաստաթղթի շրջանակներում կողմերը կանոնակարգում են նաեւ հետախուզական տեղեկատվությանը վերաբերող մի շարք հարցեր: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |