ՃԱՊՈՆԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 150,2 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՉԱՓՈՎ ՎԱՐԿ30 մարտի 2005 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Մարտի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացել է երկու հայ-ճապոնական միջկառավարական համաձայնագրերի ստորագրումը` Երեւանի ՋԷԿ-ի էներգաբլոկի վերակառուցման նախագծի իրականացման համար Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի կառավարությանն արտոնյալ վարկի տրամադրման մասին համաձայնագիրը եւ Համաձայնագիր ծնելիության խթանման ծրագրի մասին, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Համաձայնագրի շրջանակներում Ճապոնիան Հայաստանին կտրամադրի 150,2 մլն դոլարի չափով վարկ` Երեւանի ՋԷԿ-ի կոմբինացված ցիկլի ստեղծման համար: Վարկը կտրամադրվի 30 տարի ժամկետով, որից 10-ը արտոնյալ սկզբունքներով: Տոկոսադրույքը կկազմի 0,17 %, մարման ժամկետը` 8 տարի համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո: Ծնելիության խթանման ծրագրի շրջանակներում Ճապոնիան Հայաստանին կտրամադրի 209 մլն իենա (1,97 մլն դոլար): Դա Ճապոնիայի կողմից Հայաստանում իրականացվող հաշվով երկրորդ դրամաշնորհային ծրագիրն է: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը եւ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը: Ճապոնական կողմից ստորագրմանը մասնակցել է Մոսկվայում Ճապոնիայի դեսպանության լիազոր նախարար Տեցուո Իտոն: Նշենք, որ երկու ծրագրերն էլ իրագործվում են Ճապոնիայի կառավարության զարգացմանը պաշտոնական աջակցության ծրագրի շրջանակներում եւ ուղղված են տնտեսական կայունությանը եւ զարգացման ջանքերի աջակցմանը: Դա 1997 թվականին Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ համաձայնեցված հինգ առաջնահերթ ոլորտներից երկուսն են (էներգետիկա եւ առողջապահություն): Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |