ԱՆԿԱԽ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԼՂՀ-Ն ՀԱՅ ԱԶԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐՆ ԵՆ

PanARMENIAN.Net - «Հատկապես Բաքվի հանցագործ քաղաքականությունը դարձավ ադրբեջանցի սպայի կողմից իր հայ գործընկերոջ դաժան սպանության պատճառը Բուդապեշտում, որը ցնցեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհը»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը` ելույթ ունենալով «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր: Ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները» միջազգային համաժողովում: ԼՂՀ նախարարի հայտարարությունում նշվում է. «Մարդասպանին որպես ազգային հերոս ընդունելով` Ադրբեջանի հասարակությունն այդ ճչացող հանցագործության նկատմամբ իր արձագանքով աշխարհին ցույց տվեց Բաքվի իշխանությունների հայատյաց քաղաքականության տխուր պտուղները: Ահա թե ինչու, քանի դեռ Ադրբեջանի իշխանության գլուխ են կանգնած մարդիկ, որոնք պատասխանատվություն են կրում իրենց հանրապետությունում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում կազմակերպված էթնիկ հայերի զանգվածային սպանությունների եւ ադրբեջանական հասարակությունում հայ ժողովրդի նկատմամբ շարունակաբար ատելություն սերմանել համար, մեզ համար շատ դժվար է հավատալ ղարաբաղյան հակամարտության փոխընդունելի եւ քաղաքակիրթ կարգավորմանը, մեր ժողովուրդների եւ պետությունների խաղաղ գոյակցությանը եւ փոխշահավետ համագործակցության հնարավորությանը: Որտե՞ղ է ելքը: Ինչպիսի՞ դաս մենք քաղեցինք ինչպես իննսունամյա վաղեմության, այնպես էլ համեմատաբար ոչ վաղուցվա անցյալից: Այսքանից հետո ինչպե՞ս դիմակայել մեր հարեւանների հանցգործ մտադրություններին եւ թույլ չտալ անցյալի կրկնությունը: Դժբախտաբար, միջազգային հարաբերությունների ժամանակակից պրակտիկան մինչեւ այժմ չի մշակել ազգային, ռասսայական կամ կրոնական գործոններով մարդկանց զանգվածային բնաջնջումն կանխարգելող գործուն մեխանիզմներ: Արցախի ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը ակնառու կերպով ցույց տվեց, որ ժամանակակից աշխաարհում ցեղասպանության սպառնալիքներին ավելի արդյունավետ ուղիով հակազդումը ոչ թե անվերջանալի բողոքարկումներն են միջազգային ինստանցիաներով եւ նրանց կողմից համապատասխան միջամտության ակնկալիքները, այլ այն հասարակության ինքնահաաստատումը, որը պատրաստ է զինված հակահարված տալու` նպատակ ունենալով պահպանել իր հողում ապրելու Աստծու կողմից տրված իրավունքները: Արցախցիների ինքնահաստատման մեծագույն ձեւը դարձավ Ղարաբաղի պետականությունը, որը համաշխարհային հայության աջակցությամբ հաջողությամբ կատարեց մեզ համար ճակատագրական խնդիրը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության արտաքին ռազմական սպառնալիքների չեզոքացումը: Անկախ, ժողովրդավարական եւ ուժեղ Հայաստանը, անկախ, ժողովրդավարական եւ ուժեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` ահա մեր ազգի անվտանգության երաշխիքները»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---