ՔԵՄԱԼ ՉԻՉԵԿ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՉ ՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Թուրքական պատմական կազմակերպության Հայաստանի բաժնի պետ Քեմալ Չիչեկը եզակի է համարում Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանի առաջարկը Հայոց ցեղասպանության փաստերի ուսումնասիրման համատեղ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: «Թուրքիան առաջին անգամ է պետական մակարդակով հանդես գալիս նման առաջարկով»,-հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նրա խոսքերով, դա եզակի է այն իմաստով, որ ինչպիսին էլ լինեն դրա արդյունքները, Թուրքիան պատրաստ է դրանք ընդունել: «Ես հուսով եմ, որ հայկական կողմը կընդունի այդ առաջարկը: Բոլորը ծանոթ են հայերի տեսակետին, բայց չգիտեն մերը: Այդ խումբը կներկայացնի թուրքական տեսակետը, ինչպես պատմաբաններին, այնպես էլ` միջազգային հանրությանը»,-նկատել է նա: Նրա խոսքերով, հայերը պետք է հասկանան, որ եթե նույնիսկ ԵՄ-ն Հայոց ցեղասպանության ճանաչման եւ սահմանի բացման նախապայմանը դնի Թուրքիայի առջեւ ԵՄ-ին անդամակցելու համար, Անկարան չի ճանաչի այն: Նշենք, որ Չիչեկը Երեւանում էր գտնվում եւ լուսաբանում էր Հայոց ցեղասպանության 90-ամյակի միջոցառումները: Նա արդեն բազմաթիվ հարցազրույցներ է ունեցել քաղաքական գործիչների, պատմաբանների, հասարակական գործիչների հետ: Մնում է միայն գուշակել, թե նչ նյութեր կներկայացնի Չիչեկը թուրք հանրության ուշադրությանը: Ինչ վերավերվում է Էրդողանի առաջարկին, ապա հայկական կողմը նման հանձնաժողովի իմաստը չի տեսնում, հայտարարելով, որ ցեղասպանությունը վիճակելի չէ, եւ պետք է քննարկել այլ հարցեր:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---