ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼՈՒԾՎԵԼ ԱՌԱՆՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

PanARMENIAN.Net - «Ես միշտ ասել եմ, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել»,- այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը: «Իմ դիրքորոշումն այսպիսին է. եթե Ադրբեջանը դեմ է հակամարտության կարգավորման գործընթացում ԼՂ մասնակցությանը, ապա դա նշանակում է, որ Բաքուն շահագրգռված չէ դրա լուծմամբ»,- ավելացրել է նա: Խոսելով զիջումների մասին, Ա.Ղուկասյանը նշել է, որ պետք չէ խառնել զիջումները փոխզիջումների հետ: Փոխզիջումները ենթադրում են զիջումներ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի կողմից: Սակայն քանի որ Ադրբեջանը մտադիր չէ զիջումների գնալ, ապա խոսել փոխզիջումների մասին ավելորդ է: «Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը զիջելու ոչինչ չունի: Նրան պետք է համոզել, որ նա զիջելու բան ունի եւ պարտավոր է գնալ այդ քայլին: Բաքուն գտնում է, որ միջազգային հանրությունը պետք է Լեռնային Ղարաբաղին նրան մատուցի ափսեի վրա դրված: Դա անլուրջ է»,- ընդգծել է ԼՂՀ նախագահը: Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման դիմաց նրա մերձակա տարածքների հանձնման հնարավորության մասին հարցին, Ա. Ղուկասյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը` դա, առաջին հերթին, նրա կարգավիճակի որոշումն է: Անվտանգության հարցը չի կարող լուծվել առանց կարգավիճակի հարցի լուծման: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ կոմնակից ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաթեթային տարբերակին: Բոլոր հարցերը պետք է լուծվեն միաժամանակ»,- ավելացրել է նա` կրկին ընդգծելով, որ առաջնայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է: «Այսօր Ադրբեջանն ասում է ստատուս-քվոի վերականգնման մասին, որը եղել է 1988 թվականին, սակայն դա անիմաստ է, քանզի ԽՍՀՄ արդեն գոյություն չունի»,- եզրափակել է Ա. Ղուկասյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---