ԼԵԽ ՎԱԼԵՆՍԱ.«ԵԹԵ ՄԵՆՔ ՄՈՌԱՆԱՆՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՄԱՍԻՆ, ԱՍՏՎԱԾ ԵՐԵՍ ԿԹԵՔԻ ՄԵԶՆԻՑ»

PanARMENIAN.Net - «Եթե մենք մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերի մասին, Աստված երես կթեքի մեզնից»,-հայտարարել է այսօր Երեւանում ընթացող Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան: Նրա խոսքերով, վերջին 17 դարերի ընթացքում Հայաստանը ընադմենը 300 տարի է անկախ եղել, իսկ 20 դարի սկզբին փորձել է թոթափել օսմանյան լուծը, սակայն երիտթուրքերի կառավարությունը որոշել է լուծել հայկական հարցը բռնագաղթի եւ ողջ ժողովրդի ոչնչացման միջոցով: Դա 20 դարի առաջին ցեղասպանությունն է, հայտարարել է Լ.վալենսան: Միեւնույն ժամանակ, ավելացրել է նա, արեւմուտքը սահմանափակվեց միայն Թուրքիայի իշխանություններին ուղղված կոչերով եւ չփորձեց կանխել Հայոց ցեղասպանությունը: «Թուրքիայի այսօրվա իշխանությունները ագրեսիվորեն հրաժարվում են ճանաչել իրենց նախնիների կատարած հանցագործությունը, իսկ Եվրոպան երկու անգամ`1987 եւ 2000թթ. դատապարտել է այդ ոճրագործությունը, որակելով այն որպես ցեղասպանություն»,-նշել է Լեհաստանի նախկին նախագահը: Ներկայումս համաշխարհային ինտեգրացիայում Լ.Վալենսան կուտակված խնդիրների համար ընդգծել է գլոբալացման ամենաարդյունավետ գործիքի` ազգերի, մշակույթների եւ քաղքակրթությունների միջեւ երկխոսության կիրառման անհրաժեշտությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---