ԻՍՐԱՅԵԼՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - «Դուք պետք է պատասխանատվություն կրեք Հայոց ցեղասպանության համար,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեւանում հայտարարել է Իսրայելի քնեսսեթի անդամ Յոսի Սարիդը, դիմելով Թուրքիայի կառավարությանը: Ներկայիս թուրք իշխանությունները, նրա խոսքերով, պետք է իրենց վրա վերցնեն պատմական պատասխանատվությունը: Անհրաժեշտ է միավորել բոլոր ջանքերը, ստիպելու համար Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ ոճրագործության դատապարտումը կնպաստի նոր ցեղասպանությունների կանխարգելմանը եւ երկու ժողովրդների հաշտեցմանը, նշել է Իսրայելի ներակայացուցիչը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ցեղասպանության 90-ամյակին նվիրված երեւանյան խորհրդաժողովում, նա հանդես է եկել իր գործընկերների անունից: «Ցավոք, ես չեմ ներկայացնում Իսրայելի կառավարության դիրքորորշումը, սակայն, լինելով ընդդիմության ներակայցուցիչ, հանդես եմ գալիս Իսրայելի ժողովրդի մեծամասնության, ողջ աշխարհով մեկ սփռված հրեա համայնքների անունից»,-ընդգծել է Սարիդը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---