ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՎՐԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի: Վրաստանի մայրաքաղաք Հայաստանի խորհրդարանի ղեկավարը եւ նրան ուղեկցող անձինք կժամանեն մեքենաներով` անցնելով «Սադախլո» ՀԱԿ-ը: Ժամանման օրը Ա.Բաղդասարյանը հանդիպումներ կունենա Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի, խորհրդարանի կոմիտեների եւ խմբակցությունների ղեկավարների եւ Հայաստանի խորհրդարանի հետ կապերի Վրաստանի խորհրդարանի մշտական գործող պատվիրակության անդամների հետ: Ապրիլի 29-ին կկայանա Ա.Բաղդասարյանի հանդիպումը Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիի, վարչապետ Զուրաբ Նոգաիդելիի եւ Վրաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Ապրիլի 30-ին Ա.Բաղդասարյանը կվերադառնա Երեւան:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---