ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՉԻ ՀԱՆԴԻՊԻ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ՖՐԱՆԿՖՈՒՐՏՈՒՄ

PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը չի մեկնի Ֆրանկֆուրտ` հանդիպելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, քանի որ նման պայմանավորվածություն չի ձեռքբերվել: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը: Ինչ վերաբերում Է Ֆրանկֆուրտից հետո համանախագահների հետ կայանալիք հնարավոր հանդիպմանը, Հ. Գասպարյանը նշել է, որ հետագայի մասին եւս որեւԷ կոնկերտ պայմանավորվածության չկա: Նշենք, որ ապրիլի 27-ին Ֆրանկֆուրտում կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ` «Պրագյան հանդիպման» շրջանակներում: Է. Մամեդյարովը Գերմանիա կմեկնի Բաքվում գտնվող ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանի հետ, տեղեկացնում է Արմենպրեսսը:


 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---