ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՄ-Ի ՀԵՏ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ16 մայիսի 2005 - 11:28 AMT PanARMENIAN.Net - «Մենք մտադիր ենք խորացնել մեր փոխգործակցությունը Եվրամիության հետ եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունենալով այսօր Վարշավայում ընթացող Եվրոպայի Խորհրդի երրորդ Գագաթնաժողովում, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: «Մեզ համար դա քաղաքական եւ տնտեսական բարեփոխումները ԵՄ հովանավորության ներքո շարունակելու հնարավորություն է: Մենք զգում ենք մեզ որպես ընդհանուր Եվրոպայի մի մասը: Մեր մշակութային ժառանգությունը հանդիսանում է եվրոպական մշակույթի մի մասը: Մենք իրականացնում ենք բարեփոխումները` ելնելով մեր պետության ներքին պահանջներից, եւ ոչ թե հանուն այն բանի, որպեսզի մեզ գովաբանեն»,-նշել է Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, մինչեւ տարեվերջ կավարտվի Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացը: «Դա բարդ, սակայն բարեփոխումների արդյունավետ գործընթաց էր, որը ստացավ հասարակության լայն շերտերի աջակցությունը»,- ավելացրել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |