ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԱՌԱՋԱՐԿՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջարկությունը` Լեռնային Ղարաբաղին «ինքնավարության ամենաբարձր մակարդակ» տրամադրելու վերաբերյալ անընդունելի է հայկական կողմի համար: Այս մասին, ելույթ ունենալով Վարշավայում ԵԽ գագաթնաժողովում, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը: Նրա խոսքերով` ինքնավարությունն «անցած փուլ» է Լեռնային Ղարաբաղի հայերի համար: «Նրանք ունեին այդ ինքնավարությունն Ադրբեջանի տարածքում խորհրդային տարիներին եւ խտրականության էին ենթարկվում ադրբեջանական իշխանությունների կողմից»,- հիշեցրել է Վարդան Օսկանյանը: Նա քննադատության է ենթարկել նաեւ Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն «օկուպացրել է» Ադրբեջանի տարածքները: Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ Հայաստանը ստիպված էր միջամտել հակամարտությանն այն բանից հետո, երբ Ադրբեջանը պատերազմ էր սկսել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, որը հանդես էր գալիս ինքնորոշման օգտին: «Եվ այսօր մենք բանակցություններ ենք վարում Ադրբեջանի հետ միայն այն պատճառով, որ այդ երկրի իշխանությունները կտրականապես հրաժարվում են Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ցանկացած շփումից»,- նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Միեւնույն ժամանակ, Վարդան Օսկանյանը դրական է գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը եւ հույս է հայտնել, որ խնդրի երկարաժամկետ լուծմանն ուղղված ջանքերն արդյունավետ կլինեն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---