ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎԻ ՀԵՏ19 մայիսի 2005 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ հանձնաժողովը մինչ օրս բավական աշխատանք է կատարել, եւ ժամանակն է այն ընդհանրացնելու եւ նախանշելու գործակցության նոր քայլեր: Հանդիպման առանցքային թեման եղել է տնտեսական համագործակցությունը: Զրուցակիցները քննարկել են Ռուսաստանին հանձնած հայաստանյան ձեռնարկությունները, մասնավորապես «Մարս» գործարանը, արագ եւ արդյունավետ շահագործելու հնարավոր ժամկետները: Բացի այդ, կողմերը քննարկել են միջմարզային համագործակցության զարգացմանը, Կովկաս-Փոթի լաստանավային համալիրի շահագործմանն ու երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների մեծացմաննը, ինչպես նաեւ առնչվող խնդիրներ, ինչպես նաեւ կարեւորվել է ռուսաստանյան փոքր եւ միջին ձեռնարկատիրական շրջանակներին Հայաստանի ներդրումային դաշտում ներգրավելուն ուղղված քայլերի ձեռնակումը: Իր հերթին, Նիկոլայ Ռիժկովը ներկայացրել է երկրաշարժից տուժած քաղաքներ կատարած այցի տպավորությունները` նշելով, որ դրանք անճանաչելիորեն փոխվել են, եւ այդտեղ առաջնային խնդիրն արդեն դարձել է աշխատատեղերի թվի մեծացումը: Նրա խոսքերով` այդ խնդրի լուծմանը կնպաստի նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության առավել ընդլայնումը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը Մայիսի 13–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Սպասվում է անձրև, ամպրոպ, քանու ուժգնացում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել ֆրանսահայ Նիկոլյանին դադարեցնել հացադուլը Նիկոլյանը մարտին գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր պատրաստել միջազգային մամուլի համար |