ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃԻ

PanARMENIAN.Net - Երկրորդ փուլ դուրս եկած ընդդիմությունից նախագահի պաշտոնի թեկնածու, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը համաձայնություն է հայտնել մասնակցելու հեռուստաբանավեճի նախագահության երկրորդ ժամկետի համար առաջադրված պետություն գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ինչպես հայտնել է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին Ս.Դեմիրճյանը հայտարարել է HTB հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նրա խոսքերով, ինքը ոչ մի խնդիր չի տեսնում Քոչարյանի հետ ուժերը չափելու առչնությամբ: «Ես պատրաստ եմ, խնդրեմ, եթե մյուս թեկնածուն ցանկանում է արագացնել իր պարտությունը»,-ասել է նա: Նշենք, որ Հայաստանի հանրային հեռուսատատեսության առաջարկությամբ, հեռուստախցիկի առջեւ հանդիպման ժամանակ նախագահության թեկնածուները կներկայացնեն իրնեց դիրքորոշումները Հայաստանի արտաքին քաղաքականության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, սոցիալական եւ տնտեսական խնդիրների շուրջ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---