ԽՈՋԱԼՈՒԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ՀԱՄՈԶՎԱԾ Է ԼԵՌՆԱՅԻՆ ԶԱՐԱԲԱՂԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

PanARMENIAN.Net - Փաստերը վկայում են այն մասին, որ Խոջալուի խաղաղ բնակչության ողբերգության համար գլխավորապես մեղավոր էր ադրբեջանական կողմը, որը սառնասրտորեն ոճրագործություն կատարեց` հանուն Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության եւ Այազ Մութալիբովի գլխավորած հանրապետության ղեկավարության միջեւ իշխանության համար քաղաքական պայքարում որոշակի նպատակների հասնելու համար: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հայերի համար Խոջալուի կրակակետերի ճնշումը, որտեղ 1990-91 թթ. ընթացքում ինտենսիվորեն կուտակվել էր բանակի մեծաթիվ անձնակազմ եւ մեծ քանակությամբ մարտական տեխնիկա, ինչպես նաեւ ԼՂՀ միակ օդանավակայանի ապաշրջափակումը, որը գտնվում էր ադրբեջանական այդ բնակավայրի վերահսկողության տակ, չափազանց կարեւոր քայլ էր բնակչության ֆիզիկական գոյատեւման իմաստով, որին Բաքուն փորձում էր դատապարտել կործանման: ԼՂՀ իշխանությունները դեռեւս երկու ամիս առաջ ադրբեջանական կողմին տեղեկացրել էին Խոջալուի կրակակետերի ճնշման գործողության նախապատրաստման մասին, ինչը բազմիցս հաստատել են նաեւ Ադրբեջանի պաշտոնական անձինք, մասնավորապես, նախագահ Այազ Մութալիբովը, հայտնի իրավապաշտպան Արիֆ Յունուսովը եւ այլոք: «Գործողությունից մի քանի օր առաջ տեղեկացվել էր մարտական գործողությունների գոտուց խաղաղ բնակչության ժամանակին եւ անվտանգ դուրս բերման համար միջանցք տրամադրելու մասին», - նշում է ԼՂՀ խորհրդարանի պատգամավորը: Միջանցքի մասին գիտեին նաեւ Խոջալուի, Աղդամի եւ Բաքվի քաղաքացիական իշխանությունները, ինչպես նաեւ զինվորական ղեկավարները: Սակայն, խաղաղ բնակիչների շարասյունը գնդակահարվեց Աղդամի շրջանի մատույցներում, ինչն ավելի ուշ հաստատեց Այազ Մութալիբովը, այդ հանցավոր ակտը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու եւ կատարվածի ողջ պատասխանատվությունն իր վրա բարդելու ընդդիմության փորձերի հետ », - նշել է պատգամավորը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---