ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

PanARMENIAN.Net - Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ Ջանի Բուկիկիոն, Այվարս Էնձին եւ Սիմոնա Գրանատա-Սեբգինին հանդիպել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Թորոսյանը նշել է, որ, ունենալով հնգամյա արդյունավետ աշխատանքի փորձ տարբեր նախագծերի շուրջ, ափսոսում է, որ Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունը շահարկումների առիթ հանդիսացավ` մտավախություն հայտնելով, որ դա կարող է շարունակվել եւ ԵԽԽՎ պլենար նիստում: Նա նաեւ նշել է, որ ապրիլին նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել սահմանադրական փոփոխությունների նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելու եւ հունիսի 1-2-ին քննարկումները շարունակելու վերաբերյալ: Նա նշել է, որ շատ է ափսոսում, որ բաց է թողնվել նման լավ հնարավորություն: Վերջին իրադարձությունները կարող են վնասել սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Այնուամենայնիվ Թորոսյանը համոզվածություն է հայտնել, որ հնարավոր է բացառել հետագա շահարկումները եւ գտնել հարցի լուծման ուղիներ: Չէ որ ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ Վենետիկի հանձնաժողովի նպատակն է ունենալ սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որը կհամապատասխաներ բոլոր պահանջներին: Դա հաստատել է նաեւ Բուկիկիոն, հույս հայտնելով, որ բոլոր դիտողությունները եւ առաջարկները հաշվի կառնվեն մինչ նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ: Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումներից հետո ընդունել հուշագիր, որն էլ հունիսի 10 եւ 11 կներկայացվի ՎՀ-ի նիստին: Հանդիպման ավարտին Տիգրան Թորոսյանը նշել է, որ երկու կողմերն էլ եկել են այն եզրակացության, որ նախագիծը հետագա լրամշակման կարիք ունի:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---